Իրանը նոր բալիստիկ հրթիռ է արձակել
Աշխարհ
րանը հաջողությամբ փորձարկել է 1200 կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ։ Այս մասին IRIB հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ։
Նրա խոսքով՝ հրթիռը «արձակվել է ավելի քան 1200 կմ հեռավորությունից», այն ունակ է ճշգրիտ հայտնաբերել և խոցել թիրախները, ինչպես նաև դիմացկուն է միջամտությունների նկատմամբ։
Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանն ունի հրթիռների զգալի պաշար և պատրաստ է դրանք օգտագործել «առանց վարանելու և երկմտելու», եթե իր դեմ ագրեսիա սանձազերծվի։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում