Կոնկլավից առաջ՝ Վատիկանում չեղյալ են հայտարարել Հռոմի պապի իշխանության երկու խորհրդանիշները
Աշխարհ
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո պապական իշխանության երկու խորհրդանիշների չեղարկման արարողությունը, հաղորդում է Սուրբ Աթոռի պաշտոնական լրատվական պորտալը։
Կաթոլիկ եկեղեցու 267-րդ առաջնորդին ընտրելու համար նախատեսված կոնկլավից առաջ, ավանդույթի համաձայն, ոչնչացվել են Ֆրանցիսկոս պապի պապական կնիքը և «Ձկնորսի մատանին»։ Ավանդաբար, պապը առաքելական նամակները ստորագրելիս օգտագործում է կնիք և մատանի։
Կոնկալվը տեղի կունենա չորեքշաբթի երեկոյան։ Հաղթողին ընտրվելու համար անհրաժեշտ կլինի ձայների երկու երրորդը։ Կոնկլավում քվեարկելու իրավունք ունեն 133 կարդինալներ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)