Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է հութիներին հարվածելը
Աշխարհ
ԱՄՆ-ն կդադարեցնի Եմենում հութիների դեմ հարվածները, այն բանից հետո, երբ նրանք պատրաստակամություն հայտնեցին հրաժարվել ռազմական գործողություններից, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ։
«Երեկ երեկոյան շատ լավ լուրեր ստացանք։ Հութիները մեզ ասացին, որ այլևս չեն ուզում կռվել։ Մենք հարգում ենք դա և կդադարեցնենք ռմբակոծությունները», - ասել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ հութիները նաև հստակեցրել են, որ «այլևս չեն պայթեցնի նավեր»։ Թրամփը շեշտեց, որ սա հենց ԱՄՆ գործողության էությունն էր։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)