ՄԱԿ-ը կողջունի Եմենում իրավիճակի լիցքաթափմանն ուղղված ցանկացած քայլ
Աշխարհ
ՄԱԿ-ը կողջունի Եմենում իրավիճակի լիցքաթափմանն ուղղված ցանկացած քայլ, ինչը դրական զարգացում կլինի։ Այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման՝ մեկնաբանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հութի ապստամբների դիրքերին հարվածները դադարեցնելու մասին հայտարարությունը։
«Եմենում իրավիճակի ցանկացած լիցքաթափում դրական կլինի։ Եվ սա է այն, ինչին մենք սպասում ենք, և մենք կոչ ենք արել լիցքաթափման։ Հետևաբար, մենք կողջունենք այս ուղղությամբ ձեռնարկվող ցանկացած քայլ»,-ընդգծեց նա։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)