ԱՄՆ-ն և հութիները համաձայնության են եկել հրադադարի շուրջ՝ Օմանի միջնորդությամբ
Աշխարհ
Միացյալ Նահանգները և «Անսար Ալլահ» շարժումը համաձայնության են եկել Եմենում հրադադարի շուրջ՝ Օմանի միջնորդությամբ։ Համաձայնագիրը պահանջում է, որ Եմենի հուսիթները զերծ մնան Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնող ամերիկյան նավերի վրա հարձակումներից, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։
«Օմանի Սուլթանության կողմից Սանայում լարվածությունը թուլացնելու նպատակով ԱՄՆ-ի և Եմենի իշխանությունների հետ վերջերս տեղի ունեցած շփումներից և բանակցություններից հետո կողմերը համաձայնության են եկել հրադադարի վերաբերյալ», - գրել է արտգործնախարարը X-ի իր էջում:
«Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում կողմերը պարտավորվում են զերծ մնալ միմյանց նկատմամբ ցանկացած հարձակումից, այդ թվում՝ Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբ նեղուցում ամերիկյան նավերի վրա հարձակումներից, ինչը կապահովի նավարկության ազատությունը և կվերացնի միջազգային առևտրի խոչընդոտները»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում