Լիտվան և Լատվիան փակել են օդային տարածքը Սերբիայի նախագահի ինքնաթիռի համար
Աշխարհ
Լիտվան և Լատվիան փակել են իրենց օդային տարածքը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռի համար, որը պատրաստվում է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։ Այս մասին հայտնել է «Վեչերնե Նովոստի» թերթը։
Նրա տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նման որոշում են կայացրել՝ ելնելով ենթադրյալ «թռիչքի թիրախի քաղաքական զգայունությունից»։ Արգելքի ժամկետը չի նշվում։ Վուչիչը պլանավորում է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին երկկողմ բանակցություններ կանցկացնի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում