Պակիստանը 5 հնդկական կործանիչ է ոչնչացրել
Աշխարհ
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են հինգ հնդկական կործանիչներ՝ հետ մղելով իր տարածքում հարձակումը, հայտնում է Geo TV-ն։
Հեռուստաալիքի անվտանգության աղբյուրները պնդում են, որ խոսքը երեք Rafale կործանիչների մասին է, մեկ MiG-29 և մեկ Su-30:
Պաշտպանական հաստատության հետախուզության հասարակայնության հետ կապերի գլխավոր տնօրեն, գեներալ-մայոր Ահմեդ Շարիֆ Չաուդրին ընդգծել է, որ հնդկական ռազմաօդային ուժերի բոլոր ինքնաթիռները խոցվել են Պակիստանի օդային տարածքում։ Նա հավելել է, որ ներկայումս ինտենսիվ կրակոցներ են նկատվում հսկողության գծի երկայնքով, որը ծառայում է՝ որպես երկու երկրների սահման։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում