Պակիստանի վարչապետ Շարիֆը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Աշխարհ
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Իսլամաբադում Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու Հնդկաստանի հարվածներից հետո ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Geo TV-ն։
Մայիսի 6-ի երեկոյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Sindoor գործողության մեկնարկի մասին, որի ընթացքում երկրի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանի ինը թիրախների։ Հնդկաստանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ Պակիստանի ռազմական օբյեկտները չեն հարձակվել, սակայն թիրախ են դարձել «ահաբեկչական ենթակառուցվածքը»։ Պակիստանի բանակը հաստատել է, որ Հնդկաստանը հրթիռային հարվածներ է հասցրել երկրի երեք թիրախների և Իսլամաբադի վերահսկողության տակ գտնվող տարածքներին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում