Պակիստանի Փենջաբ նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել
Աշխարհ
Պակիստանի Փենջաբ նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով շրջանի նահանգապետ Բհագվանտ Մանի հայտարարությունը։
Պաշտոնյան հայտնել է, որ Փենջաբում անվտանգության ուժերն ու առողջապահական հաստատությունները բարձր պատրաստվածության են բերվել։
Մայիսի 7-ին Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ հնդկական բանակը թիրախավորել է Իսլամական Հանրապետության խաղաղ բնակիչներին:
Իր հերթին հնդկական բանակը Պակիստանին մեղադրել է սահմանին հրադադարը խախտելու մեջ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում