Բայդենը հայտարարել է՝ Պուտինը Ուկրաինան «Մայր Ռուսաստանի» մաս է համարում
Աշխարհ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը քննադատել է իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփի մոտեցումն ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում՝ այն անվանելով ժամանակակից հանդարտեցման քաղաքականություն։ Այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։
«Սա ժամանակակից հանդարտեցում է»,- ասել է Բայդենը՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի մոտեցումը։
Ըստ ԱՄՆ նախկին նախագահի՝ Վլադիմիր Պուտինը Ուկրաինան համարում է «Մայր Ռուսաստանի մաս»։
«Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ունի պատմական իրավունքներ Ուկրաինայի նկատմամբ։ Նա չի կարող ընդունել այն փաստը, որ Խորհրդային Միությունը փլուզվեց: Եվ յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ նա պատրաստվում է կանգ առնել, հիմար է»,- ասել է Բայդենը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում