Կիևի անդամակցությունը ԵՄ-ին անվտանգության ուժեղ երաշխիք կլինի․ ԵՀ նախագահ
Աշխարհ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը կլինի Կիևի անվտանգության ամուր երաշխիք և խաղաղություն հաստատելու քայլ։ Նրա խոսքերը մեջբերում է European Pravda-ն։
«Մենք պետք է արագացնենք Ուկրաինայի ուղին դեպի մեր միությանն անդամակցելը: Դա միայն Ուկրաինայի ձգտումը չէ, դա կարող է լինել անվտանգության ամենաուժեղ երաշխիքը», - ասել է ֆոն դեր Լեյենը:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտությունը վաղ թե ուշ կավարտվի, սակայն դրա արդյունքները կձևավորեն եվրոպական մայրցամաքի ապագան մի քանի սերունդների համար։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)