Չինաստանում նշել են ուկրաինական հակամարտության հիմնական խնդիրը
Աշխարհ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության հիմնական նպատակը էսկալացիայի կանխումն է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ հետևողական և հստակ է, մենք միշտ ակտիվորեն հանդես ենք եկել խաղաղ բանակցությունների և հրադադարի հաստատման օգտին»,- ասել է դիվանագետը ճեպազրույցում։
Նրա խոսքով, երկրների մեծ մասը նույնպես յուրովի կառուցողական դեր է խաղում ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում։
Լին Ջիանն ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է ընդհանուր կոնսենսուսի հասնեն և դրա համար պայմաններ ստեղծեն։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում