Գերմանիան ցանկանում է զգալիորեն ավելացնել երկրի պաշտպանական ծախսերը
Աշխարհ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ծրագրում է երկրի պաշտպանության տարեկան ծախսերը հասցնել ավելի քան 60 միլիարդ եվրոյի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Պիստորիուսը ցանկանում է զգալիորեն մեծացնել երկրի պաշտպանության տարեկան բյուջեն»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ։
Մարտին ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը, ով նախօրեին նշանակվել է Գերմանիայի կանցլեր, հայտարարեց, որ համաձայնության է եկել Կանաչների կուսակցության հետ կառավարության փոխառությունների ավելացման հարցում։ Նա նշել է, որ ստացված միջոցները կուղղվեն պաշտպանական բյուջեի և ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորմանը։
Ավելի ուշ Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ) հավանություն է տվել բարեփոխմանը․ 736 պատգամավորներից 513-ը կողմ է քվեարկել փոփոխություններին։
«Քվեարկության արդյունքներն արտացոլում են հիմնական առաջնահերթությունների՝ անվտանգության և զարգացման շուրջ կոնսենսուսը», - ասել է Բունդեսթագի նախագահ Բարբել Բասը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում