Wall Street Journal-ը պարզել է՝ որ երկրում է ԱՄՆ-ն ակտիվացրել իր հետախուզությունը
Աշխարհ
ԱՄՆ-ն ակտիվացնում է հետախուզական տեղեկությունների հավաքագրումը Գրենլանդիայի մասին, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով, մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների և ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդիի գլխավորությամբ ԱՄՆ-ն հետախուզությանը հանձնարարվել է «ավելի շատ ինֆորմացիա ստանալ Գրենլանդիայի անկախության շարժման մասին և կղզում առկա բնական պաշարների նկատմամբ ԱՄՆ հավակնությունների վերաբերյալ»։
ԶԼՄ-ները նշել են, որ հետախուզական ծառայություններին, որոնց տրամադրության տակ կան արբանյակներ, հաղորդագրություններ որսալու միջոցներ և «տեղում լրտեսներ», հանձնարարել են «նույնականացնել Գրենլանդիայում և Դանիայում մարդկանց, որոնք աջակցում են կղզում ԱՄՆ-ի նպատակներին»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում