Սերբիայի նախագահի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում (լուսանկար)
Աշխարհ
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց ռուս գործընկերներին, հաղորդում են, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռը, որը ուղևորվում էր Մոսկվա, արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում՝ անվտանգության սպառնալիքների պատճառով։
Նշենք, որ մի շարք ռուսական օդանավակայաններ, այդ թվում՝ Մոսկվան, դադարեցրել են գործունեությունը անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լատվիայի և Լիտվայի իշխանություններն արգելել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռի թռիչքն իրենց օդային տարածքով դեպի Ռուսաստան՝ մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում