Ուզբեկստանի նախագահը կայցելի Մոսկվա
Աշխարհ
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը մայիսի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, հայտնում է Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը այս տարվա մայիսի 8-9-ը աշխատանքային այցով կայցելի Մոսկվա քաղաք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Այցի ծրագրի համաձայն՝ Միրզիյոևը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի առթիվ կազմակերպվող հանդիսավոր միջոցառումներին, ինչպես նաև կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, հավելել են մամուլի ծառայությունում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)