Ֆինլանդիան զորավարժություններ կանցկացնի Ռուսաստանի սահմանների մոտ
Աշխարհ
Ֆինլանդիայում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ, մայիսի 12-ից 16-ը կանցկացվեն ցամաքային զորավարժություններ, որոնց կմասնակցի 1300 զինծառայող և 280 միավոր տեխնիկա, հայտնում են Ֆինլանդիայի ցամաքային ուժերը։
«Զինված ուժերի «Կայնուու Մեցո» 1/25 բրիգադի ստորաբաժանումների զորավարժությունները տեղի կունենան (Վուոսանկա վարժարանում - խմբ.) Կուհմոյում մայիսի 12-ից 16-ը», - ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զորավարժություններին կմասնակցեն կապի, լոգիստիկայի, հետևակային և ինժեներական ստորաբաժանումների, Հյուսիսային Կարելիայի սահմանապահ ջոկատի մոտ 1,3 հազար զինծառայողներ, ինչպես նաև մոտ 280 միավոր տեխնիկա։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)