Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կայցելի Ուկրաինա
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել Ուկրաինա։
«Ես իսկապես պլանավորում եմ այցելել Ուկրաինա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Մենք այժմ աշխատում ենք այս այցի անցկացման ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք ԵՄ-ի կողմից նշանակալի ներդրում ունենալ՝ առաջիկա շաբաթավերջից հետո այնտեղ երկարատև հրադադար ապահովելու, ապա Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Մինչև Ռուսաստանի հետ մշտական հրադադարի և նման համաձայնագրի կնքումը, մենք չենք կարող որևէ տեղեկատվություն տրամադրել Ուկրաինային տրամադրվող անվտանգության երաշխիքների շրջանակի մասին, քանի որ պարզապես դեռ չգիտենք պայմանները», – ասել է Մերցը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)