Պակիստանը նշել է, թե որքան կորուստներ է կրել Հնդկաստանի ավիահարվածների հետևանքով
Աշխարհ
Պակիստանի վրա Հնդկաստանի հարձակումների հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 57 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է Պակիստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Շարիֆ Չուդրին։
Այս ամենի խորապատկերին, Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը դատապարտել է Հնդկաստանի գործողությունները և հայտարարել, որ Իսլամաբադը վճռական քայլեր կձեռնարկի Նյու Դելիի կողմից հետագա ագրեսիայի դեպքում։ Նրա խոսքով՝ Հնդկաստանը 24 հրթիռային հարված է հասցրել Պակիստանի 6 թիրախների ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, ֆրանսիական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հաստատել է, որ հնդկական ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն մեկ Rafale կործանիչ խոցվել է Պակիստանի կողմից։ Սա առաջին դեպքն է, երբ ֆրանսիական ժամանակակից ռազմական ինքնաթիռ է խոցվել մարտի դաշտում։
Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ Պակիստանը հայտարարել էր, որ խոցել է հնդկական ռազմաօդային ուժերի 5 կործանիչներ, այդ թվում՝ 3 Rafale-ներ՝ ի պատասխան հնդկական հարվածների:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ