Սև ծուխ՝ Սիքստինյան կապելլայից․ Կոնկլավը չկարողացավ առաջին փուլում նոր պապ ընտրել
Աշխարհ
Վատիկանում տեղի ունեցող կոնկլավի մասնակիցները, որտեղ պետք է ընտրվի նոր պապ, չեն կարողացել ընտրություն կատարել քվեարկության առաջին փուլի ժամանակ՝ Առաքելական պալատի Սիքստինյան կապելլայի տանիքի ծխնելույզից սև ծուխ է բարձրանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Քվեարկությունը տևեց նախատեսվածից երկու ժամ ավելի։
Կոնկլավին մասնակցում են կարդինալների կոլեգիայի 133 անդամներ։ Սիքստինյան կապելայի դռները փակվելուց առաջ կոնկլավի մասնակիցները երդվեցին գաղտնի պահել պապի ընտրության հետ կապված ամեն ինչ։ Առաքելական աթոռին ընտրվելու համար ապագա պապը պետք է ապահովի կարդինալ ընտրողների առնվազն երկու երրորդի աջակցությունը, այսինքն՝ կոնկլավի մասնակիցների առնվազն 89 ձայն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)