Մերցը և Մակրոնը պաշտպանության և անվտանգության խորհուրդ կստեղծեն. Euronews
Աշխարհ
Չորեքշաբթի Փարիզում Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկություն են հայտնել «միասին լուծել մայրցամաքի առջև ծառացած մարտահրավերները» և «նոր մեկնարկ» տալ երկկողմ հարաբերություններին։ Հաղորդում է Euronews-ը։
Ելիսեյան պալատում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ արված ամենակարևոր հայտարարությունը ֆրանս-գերմանական «Պաշտպանության և անվտանգության խորհրդի» ստեղծումն էր։
Կանցլերի պաշտոնը ստանձնելուց հետո Մերցի առաջին պաշտոնական արտասահմանյան այցը Փարիզ անակնկալ չէր, դա հարգանքի տուրք է ավանդույթին: Չորեքշաբթի Մերցին սպասում են նաև Վարշավայում, որտեղ նա հույս ունի վերսկսել հարաբերությունները, այս անգամ Գերմանիայի արևելյան հարևանի հետ։
Ուկրաինայում շարունակվող պատերազմի վերաբերյալ Մերցը հաստատել է առաջիկա շաբաթներին Կիև այցելելու ծրագրերը՝ ընդգծելով, որ իր նպատակը «կայուն հրադադարի հասնելն ու Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքումն է»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ