Թրամփը պատրաստ է օգնել Հնդկաստանին և Պակիստանին հաղթահարել լարվածությունը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է օգնել Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարությանը հաղթահարելու երկու երկրների միջև լարվածության ներկայիս փուլը, որը ուղեկցվում է ռազմական ուժի կիրառմամբ։ Ամերիկացի առաջնորդը սա հաստատել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
«Ես ուզում եմ, որ նրանք դադարեն։ Հուսով եմ՝ նրանք հիմա կկարողանան դադարել։ Նրանք միմյանց դեմ են եղել, և հուսով եմ՝ հիմա կկարողանան դադարել», - ասել էԹրամփը՝ մեկնաբանելով Նյու Դելիի և Իսլամաբադի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացումը։
«Եվ եթե ես կարողանամ ինչ-որ բան անել օգնելու համար, ես այնտեղ կլինեմ», - հավելել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը՝ առանց մանրամասնելու իր խոսքերը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ