Սև ծուխ՝ ծխնելույզից․ կարդինալները չեն կարողացել նոր Պապ ընտրել կոնկլավի առաջին օրը
Աշխարհ
Սիքստինյան կապելլայի տանիքի ծխնելույզից սև ծուխ է դուրս եկել, ինչը վկայում է, որ կարդինալները չեն կարողացել նոր պապ ընտրել կոնկլավի առաջին օրը։
267-րդ պապի ընտրության կոնկլավը սկսվել է Վատիկանի Սիքստինյան կապելլայում չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 16:30-ին։
Քվեարկությանը մասնակցող կարդինալները երդվել են ՝խոստանալով պահպանել եկեղեցական կանոնադրությունը և կատարել Սուրբ Պետրոսի հաջորդի ծառայությունը նրա ընտրությունից հետո, ինչպես նաև ամենախիստ գաղտնիության մեջ պահել Սիքստինյան կապելլայում տեղի ունեցող ամեն ինչ։
«Extra omnes» կոչից հետո կոնկլավի պաշտոնյաները, որոնք չէին մասնակցելու քվեարկությանը, լքել են Սիքստինյան կապելլան, որից հետո Հայրապետական պաշտամունքի գրասենյակի ղեկավար, արքեպիսկոպոս Դիեգո Ռավելլին փակել է դռները։
Մինչև կոնկլավի սկսվելը, վերջին Ընդհանուր ժողովի ժամանակ, կանոնական նորմերի համաձայն, ոչնչացվել են հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի ձկնորսի մատանին և կապարե կնիքը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում