Վուչիչը համարձակ հայտարարություն է արել
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր այցը Բելգրադի համար կարևոր է նաև ռացիոնալ պատճառներով, քանի որ պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել գազի մատակարարումները և ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունների զարգացումը: Նրա խոսքերն է մեջբերում Kurir-ը։
«Ես հպարտ եմ, որ Սերբիայի նախագահն եմ և կկարողանամ ներկա գտնվել ֆաշիզմի դեմ պայքարի տոնակատարությանը, քանի որ եթե որևէ մեկն իրավունք ունի հպարտանալ այդ պայքարով, ապա դա սերբ ժողովուրդն է», - ասել է Վուչիչը: Սերբիայի առաջնորդը նշել է, որ Պուտինին խոստացել է ներկա գտնվել մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին, ինչպես նաև իր մտադրությունների մասին հայտնել է եվրոպական իշխանություններին:
Ինչ վերաբերում է Մոսկվա այցի վերաբերյալ նրանց կողմից ճնշումներին, Վուչիչը կարծում է, որ «եթե դուք ազատ եք, ինքնիշխան և անկախ, դուք ոչ ոքի դուր չեք գա»: «Ես հավատում եմ, որ կլինեն հետևանքներ, և հետևանքներ կլինեն նախ և առաջ ինձ համար։ Ես «ինձ վրա կվերցնեմ» պատիժը և կխնդրեմ չպատժել ամբողջ երկիրը», - ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում