ՌԴ-ում բացահայտվել են Ուկրաինայի ԶՈւ-ի «սադրանքները»
Աշխարհ
Հայտնի է դարձել, որ Ուկրաինայի ԶՈւ-ն սադրանքներ է նախապատրաստել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության երկու բնակավայրերի՝ Սևերսկի և Չասովա Յարի վրա: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է ռազմական փորձագետ Անդրեյ Մարոչկոն, գրում է Lenta-ն։
«Գործակալական աղբյուրների տվյալներով՝ Սևերսկի և Չասով Յարի շրջանում ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից առաջիկայում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության վարկաբեկմանը», - հայտնել է Մարոչկոն:
Չի հստակեցվում՝ ինչ բնույթի սադրանքներ կլինեն։ Փորձագետը նաև նշել է, որ այդ բնակավայրերի շրջաններում մեծացել է Ուկրաինայի տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոնների զինծառայողների ակտիվությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում