Ճապոնիայում երկու տղամարդ ներխուժել է դպրոց․ չորս ուսուցիչ վիրավորվել
Աշխարհ
Ճապոնիայի Տաչիկավա քաղաքում երկու տղամարդ ներխուժել է տարրական դպրոց՝ վիրավորելով չորս ուսուցչի, հայտնում է NHK-ն։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ դպրոց ներխուժումը տեղի է ունեցել տեղական ժամանակով՝ ժամը 11:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 06:00-ին): Երկու տղամարդ կոտրել է պատուհանը և մտել դպրոցի շենք, որից հետո ուսումնական հաստատության ուսուցիչները բռնել են նրան՝ մինչև ոստիկանների ժամանումը։
Միջադեպի հետևանքով՝ չորս ուսուցիչ վիրավորվել է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Աշակերտների մեջ զոհեր և վիրավորներ չկան։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում