Ռուսաստանն ու Չինաստանը ներդրումների պաշտպանության մասին համաձայնագիր կստորագրեն
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի միջև ներդրումների խթանման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի մոտալուտ ստորագրման մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Հայտարարությունն արվել է Հաղթանակի օրվա 80-ամյակին ընդառաջ այցով Ռուսաստան ժամանած Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ։
ՌԴ նախագահի խոսքով, նորացված համաձայնագրերը «դրական ազդեցություն կունենան առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման վրա և լուրջ խթան կհաղորդեն մեր տնտեսական համագործակցության զարգացմանը»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում