Վատիկանի կարդինալները դարձյալ չեն կարողացել Հռոմի պապ ընտրել
Աշխարհ
Հինգշաբթի առավոտյան Վատիկանի կարդինալներին չի հաջողվել ընտրել նոր պապի։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Հինգշաբթի առավոտյան Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ է դուրս եկել, ինչը ցույց է տալիս, որ նոր պապ դարձյալ չի ընտրվել։
Հինգշաբթի առավոտյան տեղի է ունեցել քվեարկության երկու փուլ, իսկ կեսօրին՝ նոր քվեարկություն։
Պոնտիֆիկոսի ընտրությանը մասնակցում է 133 կարդինալ։
Նախօրեին իտալական Corriere della Sera թերթը գրել էր, որ Վատիկանում կոնկլավ է սկսվել, որում կարդինալները պետք է ընտրեն նոր պապին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում