Կանադայի ոստիկանությունը որոշել է դադարեցնել անտառում կորած երեխաների որոնումները
Աշխարհ
Կանադայի ոստիկանությունը որոշել է դադարեցնել Նոր Շոտլանդիայում անտառում կորած չորս և վեց տարեկան եղբոր և քրոջ որոնումները։ Այս մասին գրում է The Guardian թերթը։
«Երեխաները հեռացել են տնից և, ամենայն հավանականությամբ, գնացե են անտառապատ տարածք՝ Պիկտու շրջանի տարածքում: Որոնումները դադարեցվում են նրանց անհետանալուց գրեթե մեկ շաբաթ անց»,-ասվում է հրապարակման մեջ։
Ոստիկանությունն ասել է, որ «ցածր» հավանականություն կա, որ երեխաները դեռ ողջ են: Դիտարկվում է նրանց անհետացման քրեական վարկածը։
Որոնողական աշխատանքները սկսվել են մայիսի 2-ին, որին մասնակցել է ավելի քան 160 որոնող: Օգտագործվել են նաև դրոններ և շներ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում