Times-ը պարզել է՝ ինչ նոր պահանջ է ներկայացրել Մեծ Բրիտանիան միգրանտներին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է միգրանտների կողմից անգլերենի իմացության ավելի խիստ պահանջներ սահմանել, որպեսզի ապահովի նրանց ինտեգրումը հասարակությանը: Այս մասին հայտնում է The Times պարբերականը։
Հաջորդ շաբաթ կհրատարակվի ներգաղթի հարցերով «Սպիտակ գիրքը», որը կպահանջի այն անձանցից, ովքեր դիմում են Բրիտանիայի աշխատանքային վիզա ստանալու համար, ցույց տալ անգլերենի իմացության բարձր մակարդակ: Ակնկալվում է, որ լեզվի իմացության մակարդակը կբարձրանա մինչև B2:
Ներքին գործերի նախարարության համաձայն, այս մակարդակը ենթադրում է, որ մարդիկ պետք է արտահայտվեն «ազատ և ինքնաբուխ, առանց արտահայտությունների ակնհայտ որոնման» և անգլերեն խոսեն «ճկուն և արդյունավետ սոցիալական, ակադեմիական և մասնագիտական նպատակների համար»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում