Ռուսաստանը դրական է գնահատում Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի հարցում
Աշխարհ
Ռուսաստանը դրական է գնահատում չինական կողմի օբյեկտիվ և անաչառ դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։
Կրեմլի կայքում հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համատեղ հայտարարությունը նոր դարաշրջանում համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա խորացման վերաբերյալ՝ ի նշանավորումն Խորհրդային Միության Հաղթանակի 80-ամյակի Հայրենական Մեծ պատերազմում, չինացի ժողովրդի հաղթանակի Ճապոնական ագրեսիայի դեմ դիմադրության պատերազմում և Միավորված Ազգերի Կազմակերպության ստեղծման։
«Ռուսական կողմը դրականորեն է գնահատում չինական կողմի օբյեկտիվ և անաչառ դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ և ողջունում է Չինաստանի ցանկությունը՝ կառուցողական դեր խաղալ դրա կարգավորման գործում քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Չինական կողմը մտադիր է շարունակել ջանքերը ՄԱԿ-ում «Խաղաղության բարեկամների խմբի» շրջանակներում և այլ հարթակներում՝ քաղաքական կարգավորման համար պայմաններ ստեղծելու համար», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում