«Թուրքական ավիաուղիներ»-ը վերսկսում է Թուրքիա-Ռուսաստան չվերթները
Աշխարհ
Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները համաձայնության են եկել «Թուրքական ավիաուղիներ»-ի հետ՝ մայիսի 9-ից Թուրքիայի և Ռուսաստանի միջև չվերթները լիովին վերականգնելու վերաբերյալ, հաղորդում է «Ռոսավիացիա» Telegram ալիքը։ Ավիաընկերությունը նաև ուսումնասիրում է մայիսի 9-ի իր չվացուցակում երկրների միջև լրացուցիչ չվերթներ ավելացնելու հնարավորությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR), Turkish Airlines-ը «մայիսի 8-ին չեղարկել է Վնուկովո օդանավակայանից դեպի Անթալիա, Բոդրում, Դալաման և Ստամբուլ ընդհանուր առմամբ 20 չվերթ», Pegasus Airlines-ը՝ նույն օդանավակայանից դեպի Անթալիա, Ստամբուլ և Բոդրում 4 չվերթ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգից դեպի Անթալիա և Ստամբուլ 7 չվերթ»։ ATOR-ի գնահատականներով՝ «շուկայի մասնակիցներից ստացված ամփոփ տեղեկատվության հիման վրա, չվերթների չեղարկման իրավիճակը կազդի ավելի քան 15 հազար մարդու վրա, այդ թվում՝ այն չվերթների վրա, որոնց մեկնարկի նախատեսված ժամը դեռ չի հասել»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում