Պուտինի և Սի Ցզինպինի բանակցությունները տևել են ավելի քան յոթ ժամ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումն ավարտվել է։ Չինաստանի առաջնորդը լքեց Կրեմլը, որտեղ տեղի ունեցան բանակցություններ նեղ և ընդլայնված կազմով, ինչպես նաև ոչ պաշտոնական զրույց թեյի շուրջ։
Ընդհանուր առմամբ, ռուս-չինական բարձր մակարդակի բանակցությունները տևել են գրեթե 7,5 ժամ։ Պատվիրակությունների միջև նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները տևել են մոտ 3,5 ժամ։
Այս ընթացքում Պուտինը և Սի Ցզինպինը նաև հասցրին հանդես գալ մամուլի առջև և հանդիսավոր մթնոլորտում ստորագրել երկու համատեղ հայտարարություն։ Պատվիրակությունները ստորագրեցին փաստաթղթերի զգալի փաթեթ, այդ թվում՝ միջկառավարական համաձայնագիր։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը չորսօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում