Թրամփը շնորհավորել է Հռոմի նոր պապին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստին Հռոմի պապ ընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ դա մեծ պատիվ է Միացյալ Նահանգների համար, և որ անհամբեր սպասում է պապի հետ հանդիպմանը։
Նոր պապը ստացավ Լևոն XIV անունը։ Սա պատմության մեջ առաջին պապն է Միացյալ Նահանգներից։
«Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստին, ով հենց նոր հռչակվեց Հռոմի պապ։ Մեծ պատիվ է իմանալ, որ նա առաջին ամերիկացի պապն է», - գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում