Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի՝ նույնիսկ այսօրվանից․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի՝ «նույնիսկ այսօրվանից»։ Այս մասին հայտնել է իր Telegram ալիքում՝ ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո։
Նրա խոսքով ՝ նման երկարաժամկետ հրադադարը կդառնա դեպի խաղաղություն շարժման իրական ցուցիչ: «Միայն իրական. որպեսզի հրթիռային հարվածներ, անօդաչու թռչող սարքեր չլինեն, և ճակատում հարյուրավոր կրակոցներ չհնչեն, - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգները կարող է օգնել այս նպատակին հասնելու հարցում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում