CNN-ը փաստեր է ներկայացրել նորընտիր Հռոմի պապի մասին
Աշխարհ
Հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի նորընտիր Հռոմի պապ Լևոն XIV-ի (աշխարհիկ անունը՝ Ռոբերտ Պրևոստ) կենսագրության փաստերին։ Ամերիկյան CNN հեռուստաալիքը դրանք հրապարակել է իր կայքում։
Հրատարակության մեջ նշվում է, որ Վատիկանը Պրևոստին համարել է ամերիկացի կարդինալներից «ամենաքիչ ամերիկացին»՝ չնայած այն հանգամանքին, որ նա ծնվել է Չիկագոյում։
«Ֆրանցիսկոս պապը նրան հարգում էր և շատ բարձր էր գնահատում», - ասել է CNN-ի Վատիկանի թղթակից Քրիստոֆեր Լեմբը։ Լրագրողի խոսքով՝ նախորդ պապը Պրևոստին համարում էր «կարող առաջնորդ»։
Պրևոստը Ավգուստինյան միաբանության անդամ է և տասը տարուց ավելի ղեկավարել է միաբանությունը՝ որպես դրա գեներալ-վերադաս։
Բացի այդ, նորընտիր պապը մեծ ղեկավարման փորձ ունի։ Ֆրանցիսկոսը Պրևոստին նշանակել է Եպիսկոպոսների դիկաստերիայի պրեֆեկտի պաշտոնում, որը պատասխանատու է եպիսկոպոսության թեկնածուների գնահատման և նոր նշանակումների վերաբերյալ առաջարկություններ անելու համար։ Նա նաև Լատինական Ամերիկայի Հայրապետական հանձնաժողովի նախագահն էր։
Ի թիվս այլ բաների, Պրևոստը կենտրոնացած է միսիոներական աշխատանքի վրա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում