Վուչիչը հայտարարել է` «պահել է» Պուտինին տված իր խոստումը
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է՝ «պահել է» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին տված իր խոստումը՝ Մոսկվա գալ հաղթանակի 80-ամյակին։
«Ես խոսք եմ տվել նախագահ Պուտինին, որ ես այսօր կլինեմ Մոսկվայում, և կատարել եմ իմ խոստումը», - ասել է նա:
Նա ընդգծել է Պուտինի հետ բանակցությունների կարևորությունն ու երկկողմ հարաբերությունների զարգացումը Բելգրադի համար: «Մենք ունենք մեծ խնդիր՝ պահպանել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի հիշատակը։ Ես հպարտ եմ այս հաղթանակի մեջ սերբ ժողովրդի դերով։ Եվ շնորհակալություն ջերմ ընդունելության, հյուրընկալության համար», - եզրափակել է Վուչիչը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում