Կարիճները «գրավել» են Բրազիալիան․ Guardian
Աշխարհ
Արագ ուրբանիզացումը հանգեցրել է նրան, որ կարիճները «գրավել» են Բրազիլիայի քաղաքները: Ինը տարվա ընթացքում խայթոցների մասին հաղորդումների թիվն աճել է 250 տոկոսով, գրում է The Guardian-ը:
«Բրազիլիայում ուրբանիզացիան մեծապես փոխել է էկոհամակարգերը։ Կարիճների համար ամեն ինչ շատ բարդ է: Քաղաքներն ակամայից առաջարկում են այն ամենը, ինչ պետք է կարիճներին՝ շատ թաքստոցներ», - նշել է Սան Պաուլոյի պետական համալսարանի դոցենտ Մանուելա Բերտո Պուկկան: Նշվում է, որ կարիճների որոշ տեսակներ կարող են գոյատևել առանց սննդի մինչև 400 օր և կարող են բազմանալ առանց զուգավորման, ինչը դժվարացնում է նրանց դեմ պայքարը:
2024 թվականի նախնական տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել է գրեթե 200 հազար կարիճի խայթոց, ինչը 133 մահվան պատճառ է դարձել։ Պուկկան ընդգծել է, որ այս խնդիրն առավել սուր է աղքատ և խիտ բնակեցված շրջաններում, իսկ ապագայում, նրա խոսքով, գործընթացը կբարդանա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում