Հայտնի է՝ առաջին հեռախոսազանգի ժամանակ ինչ են քննարկել Մերցն ու Թրամփը
Աշխարհ
Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Քաղաքական գործիչները, ի թիվս այլ հարցերի, խոսել են նաև Ուկրաինայի մասին։ Այս մասին հաղորդում է Tagesschau-ն։
Ըստ աղբյուրների՝ կողմերը պայմանավորվել են «արագ լուծել առևտրային վեճերը», ինչպես նաև համաձայնել են, որ Ուկրաինայում պատերազմը պետք է հնարավորինս արագ ավարտվի, և որ Ռուսաստանը պետք է համաձայնի հրադադարին:
Թրամփը խոստացել է աջակցել Գերմանիայի և Եվրոպայի այլ պետությունների ջանքերին՝ ուղղված Ուկրաինայում կայուն խաղաղության ապահովմանը: Պարբերականի աղբյուրների խոսքով՝ Մերցի և Թրամփի զրույցը տևել է մոտ կես ժամ։ Նշվում է նաև, որ կանցլերը ԱՄՆ նախագահին հրավիրել է Գերմանիա, իսկ Թրամփը խոստացել է մտածել այդ մասին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում