Բեռլինում տեղի է ունեցել նացիստական կարգախոսներով ուկրաինամետ հանրահավաք
Աշխարհ
Մայիսի 9-ին Բեռլինում առաջին անգամ թույլատրվել է անցկացնել ուկրաինամետ հանրահավաք Տիրգարտեն այգում գտնվող խորհրդային պատերազմի հուշահամալիրում։ Berliner Zeitung-ի փոխանցմամբ՝ հուշահամալիրի արևմտյան կողմում հավաքվել է մոտ 20 ցուցարար՝ Ուկրաինայի դրոշներով և ՆԱՏՕ-ի խորհրդանիշներով։
Նախորդ տարիներին ոստիկանությունը թույլ չէր տալիս նման միջոցառումներ անցկացնել այս վայրում։
Բողոքի ակցիայի մասնակիցները կարգախոսներ էին վանկարկում, որոնք կապված էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի հետ համագործակցած ուկրաինական ազգայնական շարժումների հետ։
Ոմանք պաստառներ էին պահել, որոնց բովանդակությունը չի նշվում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում