Թաիլանդում զբոսաշրջիկին տուգանել են վայրի փղին լուսանկարելու համար
Աշխարհ
Թաիլանդում զբոսաշրջիկը տուգանվել է վայրի փղի հետ սելֆի անելու համար, հաղորդում է Thaiger-ը։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 7-ին՝ Խաո Յայի ազգային պարկում։ Ականատեսների խոսքով՝ զբոսաշրջիկը նկատել է փղին և մոտեցել է նրան՝ նրա հետ սելֆի անելու համար։
Մի քանի այլ մարդիկ հետևել են նրան ճանապարհի վրա և լուսանկարվել կենդանուց ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ խախտելով ազգային պարկի անվտանգության կանոնները։
Տեղական իշխանությունները որոշել են տղամարդուն տուգանել 500 բատով (մոտ 6000 դրամ-խմբ.) վայրի կենդանուն «վտանգավոր կերպով մոտենալու» համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում