Ուկրաինայում հայտարարել են՝ չեն կարող սեփական պայմանները առաջ քաշել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Աշխարհ
Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային ցանկացած պայման թելադրել, և Կիևը ստիպված կլինի ընդունել դրանք։ Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Եվգենի Ֆիլինդաշը, փոխանցում է РИА Новости-ն։
«ԱՄՆ-ն կարող է առաջ մղել այն պայմանները, որոնք ցանկանում է Ուկրաինայի հետ բանակցություններում», - նշել է նա՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Կիևը չի կարողանում «ստիպել ԱՄՆ-ին ինչ-որ բան անել»։
Ֆիլինդաշը հավելել է, որ Ուկրաինան տարիներ շարունակ շարժվում է դեպի մի իրավիճակ, երբ երկրին կարող են թելադրվել որոշակի պայմաններ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում