Մեծ Բրիտանիայում նշել են Ռուսաստանի հետ «վատ հարաբերությունների» պատճառը
Աշխարհ
Բրիտանական էլիտաները «վնաս են հասցնում» սեփական երկրին՝ Ռուսաստանի հետ թշնամանալով։ Այս կարծիքը X սոցիալական ցանցում հայտնել է բրիտանացի լրագրող Ջոնի Միլլերը։
Միլլերի խոսքով՝ Եղիսաբեթ II թագուհու մահից հետո Պուտինը «շատ բարի» նամակ է գրել Չարլզ թագավորին։ «Ռուսաստանը շարունակում է ձեռքը մեկնել»,-նշել է լրագրողը։
«Խնդիրն այն է, որ բրիտանական իստեբլիշմենթը չի գործում բրիտանական շահերից ելնելով։ Նրանք սխալ են կողմնորոշվել Ուկրաինայի հարցում», - հավելել է նա։
Միլլերը կարծում է, որ բրիտանական ղեկավարությունը սխալ է հասկանում Ուկրաինայում ռուսական բանակի «հատուկ ռազմական գործողության» մեկնարկի պատճառներն ու նախապատմությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում