Պատրիարք Կիրիլը շնորհավորել է նորընտիր Հռոմի պապին
Աշխարհ
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորական ուղերձ է հղել ընտրված Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ հույս հայտնելով, որ ուղղափառ քրիստոնյաները համատեղ կպատասխանեն ժամանակի մարտահրավերներին։
«Դուք սկսում եք Ձեր ծառայությունը որպես Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ՝ պատմական առանձնահատուկ պահին, որը կապված է ինչպես մի շարք քաղաքակրթական մարտահրավերների, այնպես էլ հույսի որոշակի նշանների հետ։ Այս համատեքստում քրիստոնեական Արևելքի և Արևմուտքի միջև հարաբերությունները ձեռք են բերում հատուկ նշանակություն աշխարհի ճակատագրի համար», - ասվում է նրա շնորհավորական խոսքում։
Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարը հույս ունի, որ նոր պապի մասնակցությամբ Ռուս ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև հարաբերությունները «աստիճանաբար կզարգանան Քրիստոսի համատեղ վկայության և մարդկությանը Աստծո պատվիրանների վրա հիմնված կյանքի անսասան գեղեցկության դրսևորման համար»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում