Պուտինը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Մեծ պալատի Եկատերինյան դահլիճում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ։ Երկու երկրների ղեկավարները հանդիպման ժամանակ ջերմորեն ողջունեցին միմյանց։
Ռուսաստանի Դաշնության և Եգիպտոսի նախագահները սերտ կապի մեջ են միմյանց հետ և պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում։ Երկու երկրների առաջնորդների միջև վերջին անձնական հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերին Կազանում՝ ալ-Սիսին ժամանել է BRICS-ի գագաթնաժողովին։
Ալ-Սիսիի հետ հանդիպումը շարունակում է Կրեմլում դիվանագիտական մարաթոնը. այսօր ավելի վաղ Պուտինը կարճ զրույց է ունեցել Կարմիր հրապարակում շքերթի հյուրերի հետ և երկկողմ հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ։ Իսկ նախորդ երկու օրերին նա հինգ միջազգային հանդիպում է ունեցել։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում