Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հարգեցին համառուսաստանյան լռության րոպեով
Աշխարհ
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ ռուսները հարգեցին ֆաշիզմի դեմ մարտերում զոհվածների հիշատակը՝ ավանդական լռության րոպեով։
Մոսկվայի ժամանակով ժամը 18:56-ին հեռուստաալիքներն ու ռադիոկայանները հինգ րոպեով ընդհատեցին իրենց հեռարձակումները։
«Լռության րոպե» հանդիսավոր և սգավոր հաղորդումը անցկացվում է ամեն մայիսի 9-ին՝ 1965 թվականից ի վեր, և հեռարձակվում է ռուսական ռադիոյով և հեռուստատեսությամբ՝ որպես հարգանքի տուրք խորհրդային ժողովրդի սխրանքին Հայրենական մեծ պատերազմում, հարգանքի տուրք ռազմաճակատում և թիկունքում զոհվածների հիշատակին։ Ժամանակին այն եթերում հնչյունավորել են Յուրի Լևիտանը, Օլգա Վիսոցկայան և Իգոր Կիրիլովը։
