Հնդկաստանը մոբիլիզացնում է պահեստազորայիններին
Աշխարհ
Հնդկաստանի կառավարությունը բանակի հրամանատարին լիազորել է կամավոր պահեստազորային կազմավորումներին տարածքային բանակ զորակոչել՝ օգնելու Հնդկաստանի զինված ուժերին։ Հաղորդում է Press Trust of India լրատվական գործակալությունը:
«Տարածքային բանակը զորակոչվում է «կանոնավոր բանակին անհրաժեշտ անվտանգություն և աջակցություն ցուցաբերելու համար», ասվում է հաղորդագրությունում։ Այս քայլը տեղի է ունենում Հնդկաստանի և Պակիստանի միջև շարունակվող ռազմական էսկալացիայից հետո: Հնդկաստանի կառավարությունը բանակի շտաբի պետին լիազորել է «յուրաքանչյուր սպայի և յուրաքանչյուր զինվորագրված անձի զորակոչել»,- գրում է գործակալությունը:
