Հունգարիան արտաքսում է երկու ուկրաինացի դիվանագետների
Աշխարհ
Բուդապեշտը արտաքսել է Ուկրաինայի դեսպանատանը աշխատող երկու դիվանագետների, որոնք կասկածվում էին Կիևի օգտին լրտեսելու մեջ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն։
«Այսօր մենք Հունգարիայից արտաքսեցինք երկու լրտեսների, որոնք Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանատանը աշխատում էին դիվանագիտական քողի ներքո», - ասել է նախարարը Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում (պատկանում է «Մետա» կորպորացիային, որը ճանաչվել է որպես ծայրահեղական և արգելված է Ռուսաստանում):
Ավելի վաղ՝ մայիսի 9-ին, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր Զակարպատյան շրջանում երկրի պատմության մեջ առաջին հունգարական ռազմական հետախուզական ցանցի բացահայտման մասին։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)