Պուտինի և Բրազիլիայի նախագահի բանակցությունները տևել են գրեթե երկու ժամ
Աշխարհ
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հանդիպումն ավարտվել է, այն տևել է գրեթե երկու ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իր բրազիլացի գործընկերոջ հետ հանդիպմանը Պուտինը նշել է, որ երկրների միջև հարաբերությունները զարգանում են։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ երկրներն այս հարցում իրենց հաջողությանը մեծապես պարտական են իրենց առաջնորդների անձնական կապերին, հաղորդում է Կրեմլի կայքը։
«Զրույցները միշտ անցել են շատ լավ, բարեկամական և գործնական մթնոլորտում։ Մեծ մասամբ վերջին տարիների անձնական շփումների շնորհիվ է, որ մենք կարողացել ենք մեծ աշխատանք կատարել մեր երկրների միջև հարաբերությունները ամրապնդելու ուղղությամբ», - ասել է Պուտինը։
Երկու պետությունների ղեկավարները քննարկել են էներգետիկայի, ռազմական, տիեզերական, գիտական, տնտեսական և կրթական ոլորտներում համագործակցությունը։
