Ֆիցոյի այցը Մոսկվա՝ վրդովմունք է առաջացրել Եվրոպայում
Աշխարհ
Եվրոպական Միությունը վրդովված է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի Մոսկվա կատարած այցից՝ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, հաղորդում է «Իզվեստիա»-ն ։
Նա նշել է, որ սլովակ քաղաքական գործիչը «կանգնած է պատմության սխալ կողմում»։ «Մենք նշում ենք Եվրոպայի օրը Եվրոպայում, և կարծում եմ, որ շատ խորհրդանշական է, որ մենք այստեղ ենք։ Ինչպե՞ս կարող եք այսօր կանգնել Մոսկվայում։ «Չեմ հասկանում», - ասել է Կալլասը՝ Լվովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
